Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

11:13, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
Լեհաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Այսօր Լեհաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07։00-ին։ Լեհաստանում ընթացող ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 30 մլն մարդ։

Նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուներն են Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և երկրում խոշորագույն ընդդիմադիր կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան։
     Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլն անց է կացվել մայիսի 10-ին: Այդ ժամանակ ընդդիմադիր թեկնածու Անջեյ Դուդան ձայների չնչին առավելությամբ առաջ էր անցել գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուց:

7344 | 0
Facebook