Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 24-26-ը պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկուշաբթի՝ մայիսի 25-ին, Մամեդյարովը հանդիպելու է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպման ժամանակ քննարկելու են Ռուսաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվելու նաև տարածաշրջանում առկա ներկայիս գլխավոր խնդիրներին, որոնց թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին:
Ռուսաստանը, լինելով միջնորդ երկիր, ավելի քան երկու տասնամյակ շարունակում է առաջնային դեր խաղալ հակամարտության կարգավորման հարցում: Հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու պատմական ընդհանրությունները` Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ գերակա հարց է ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը»,- նշված է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ: