Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը կտրուկ վատացել է

15:35, երկուշաբթի, 18 մայիսի, 2015 թ.
Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Արդեն 2 տարուց ավելի է, ինչ հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն տառապում է ծանր ուռուցքային հիվանդության դեմ: Այդ պայքարում նա որոշակի հաջողություններ էր ունեցել, սակայն վերջերս նրա հայրը լրագրողներին հայտել է, որ դստեր առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա արագորեն կուրանում է, չի կարողանում քայլել:
     «Մեզ մոտ ամեն ինչ շատ վատ է: Աղջկաս առողջական վիճակը հանկարծակի վատթարացել է: Այժմ նա անգամ դժվարանում է խոսել: Նա շատ վատ է: Սա կարծես ամպրոպ լիներ պարզ երկնքում»,- ասել է հայրը:

11183 | 0
Facebook