Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ավելի շատ հետաքրքիր էր, քան դժվար». Մհերն իր ուժերն է փորձել ռեժիսորական արվեստում

20:13, չորեքշաբթի, 13 մայիսի, 2015 թ.
«Ավելի շատ հետաքրքիր էր, քան դժվար». Մհերն իր ուժերն է փորձել ռեժիսորական արվեստում
     Երգիչ Մհերը հանդես կգա որպես ռեժիսոր:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Մհերն ասաց, որ այս գործում առաջին անգամ է հանդես գալիս: «Գաղափարն իմն էր: Դեռ երկու տարի առաջ, երբ դիտում էի «Բանակում» սերիալն, իմ մոտ գաղափար առաջացավ, որ Գոռ Հարությունյանը ներկայացնի հայոց բանակին նվիրված տեսահոլովակ: Գոռն իմ գործընկերն է, ես առաջարկեցի նրան, ձայնագրեց երգը և որոշեցինք, որ ես էլ նկարեմ տեսահոլովակը»:
     Խոսելով դժվարությունների և ռիսկի մասին՝ երգիչը նշեց, որ իր համար ավելի շատ հետաքրքիր է եղել, քան դժվար: «Արդեն 15-16 տարբեր տեսահոլովակներ ունեմ և միշտ ռեժիսորիս հետ քննարկում ենք, դրա համար այդքան էլ դժվար չէր: Այստեղ պետք է շեշտը դնել ոչ թե իմ՝ որպես ռեժիսոր հանդես գալու քայլի, այլ երգի վրա: Երգը նվիրված է Հայոց բանակին, հայ զինվորին, զինվորի ծառայության մասին է պատմում»:
     Ռեժիսորի աշխատանքով զբաղվելը շարունակական կլինի, թե ոչ, Մհերը պատասխանեց. «Տեսնենք, Աստված տա»:
4131 | 0
Facebook