Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի զինվորական հոսպիտալում երեկ մահացել է երկրի նախկին նախագահ գեներալ Քենան Էվրենը: Այս մասին հայտնում է «Անադոլու» թուրքական պետական գործակալությունը:
Նա մահացել է 97 տարեկան հասակում: Մահը վրա է հասել արհեստական շնչառություն ապահովող սարքին միանալուց մի քանի ժամ անց:
2014թ. դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էվրանին 1980թ. սեպտեմբերի 12-ին երկրում ռազմական հեղաշրջում կատարելու համար: Դատավճիռն այդպես էլ ուժի մեջ չի մտել, քանի որ այն բողոքարկվել է Գերագույն դատարանում: