Ըստ շրջանառվող լուրերի` «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը կարող է փոխարինվել քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ:
ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանի փաստաբանից փորձեց պարզել` որքանո՞վ են հավաստի լուրերը: «Այս պահին պաշտոնական որևէ տեղեկատվություն չունեմ: Եթե գործընթաց է կատարվում, պետք է մեզ տեղեկացնեն»,- ասաց Գևորգ Դավթյանը:
«Հիմնադիր խորհրդարանից» էլ փոխանցեցին, որ իրենք ևս լսել են այդ մասին, բայց որևէ տեղեկություն չունեն, նորություն ունենալուն պես` կհայտնեն: