Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ Պետդումայի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով

15:05, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
ՌԴ Պետդումայի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով
     ՌԴ Պետդուման այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով հայտարարություն է ընդունել: «Պետդուման իր ցավակցությունն է հայտնում եղբայրական Հայաստանին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առիթով և այն ժողովուրդներին, որոնք նույնպես տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ու հայտնում, որ պատմության մեջ առկա այդ բարդ հարցերը և միջազգային վեճերն անհրաժեշտ է լուծել խաղաղ միջոցներով՝ ներառյալ նաև դիվանագիտական միջոցները՝ հանուն կայուն խաղաղության և անվտանգության հաստատման ամբողջ մոլորակի վրա»,- նշվում է հայտարարության տեքստի մեջ: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարության մեջ պատգամավորները հայտնել են նաև, որ Եվրասիա մայրցամաքը բարիդրացիության և իրավահավասար համագործակցության օրինակ կարող է դառնալ և այդ ամենին կարող են նպաստել միջազգային մի շարք կազմակերպություններ՝ ԵՏՄ-ը, ՀԱՊԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը:
4628 | 0
Facebook