Հունական Ռոդոս կղզուց ոչ հեռու մի քանի 10-յակ փախստական տեղափոխող նավ է խորտակվել: Առնվազն 3 մարդ զոհվել է, այդ թվում նաև 1 երեխա: Ըստ առափնյա հսկողություն իրականացնող ծառայությունների` նավում առնվազն 83 ուղևոր է եղել: 23 մարդ հոսպիտալացվել է: Մյուսներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: Մինչ այժմ սակայն նավում գտնվող ուղևոնրենի հստակ թիվը հայտնի չէ, այդ իսկ պատճառով փրկարաները շարունայկում են որոնողական աշխատանքները:
Մոտավոր հաշվարկներով` օրական 10-յակ հազարավոր մարդիկ ցանկանում են ապօրինի հատել Հունաստանի սահմանն ու հասնել Եվրոպա:
Հիշեցնենք, որ նախօրեին իտալական Լապեդուզա կղզու ափերին էլ խորտակվել է Լիբիայից դեպի Եվրոպա փախստականներ տեխափոխող նավը: Նախնական տվյալներով այնտեղ առնվազն 700 ուղևոր է եղել:
Հիշեցնենք նաև, որ Եվրոմիությունն արտահերթ գագաթնաժողով կհրավիրի դեպի Եվրոպա փախստականների մահացությունների աճի հարցով: