Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գներն աճում են` Եմենում ռազմական գործողությունների հետևանքով

10:35, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Նավթի գներն աճում են` Եմենում ռազմական գործողությունների հետևանքով

Միջազգային շուկայում նավթի գների աճ է գրանցվել` պայմանավորված Եմենում տիրող լարված իրավիճակի հետ: Հաղորդվում է, որ երեկ` ապրիլի 19-ին, ռմբակոծությունների հետևանքով 100 մարդ է սպանվել: Ռազմական գործողություններն ընթանում են հուսիթ-ապստամբների ու գործող նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի կողմնակիցների միջև:

Նավթի գներն արձագանքել են Եմենում ծավալվող իրադարձություններին: Եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքն ավելացել է 1,21%-ով` հասնելով 64,22 դոլարի: Ամերիկյան «WTI» մակնշման նավթի 1 բարելի արժեքն ավելացել է 1,49%-ով ու հավասարվել 56,57 դոլարի:

4663 | 0
Facebook