Ավելի քան 40 միլիոն տոննա էլեկտրոնային և էլեկտրոնտեխնիկական ապրանքների թափոններ նետված են ամբողջ աշխարհի աղբանոցներ, և սա միայն՝ 2014 թվականին: Այս մասին ահազանգում է ՄԱԿ-ը:
Այդ աղբի միայն 15%-ն է վերամշակման ենթարկվել, իսկ աղբ նետված էլեկտրոնիկայում առկա միայն օգտակար մետաղների արժեքը կազմում է 50 միլիարդ դոլար:
Ասյպես կոչված էլեկտրոնային աղբն իր մեջ պարունակում է թանկարժեք և եզակի մետաղներ, սակայն դրանց դուրս հանումը տեխիկայի մեջից դժվարին գործընթաց է՝ սովորական պայմաններով՝ անգամ հղի թունավորման վտանգով:
ՄԱԿ կանխատեսումներով՝ վերոնշյալ տեսակի աղբի ծավալը ապագա 3 տարում միայն կավելանա 20%-ով: