Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթն էժանացել է` ՕՊԵԿ հաշվետվության հրապարակման հետևանքով

11:01, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
Նավթն էժանացել է` ՕՊԵԿ հաշվետվության հրապարակման հետևանքով

Միջազգային շուկայում նավթի գների անկում է գրանցվել` կապված ՕՊԵԿ հաշվետվության հրապարակման հետ: Ըստ հաշվետվության` միջազգային շուկայում 2015թ. նավթի պահանջարկի աճ է եղել: Պահանջարկն ավելացել է օրական 80 հազար բարելով` հասնելով 92,45 միլիոն բարելի, ինչը 1,17 միլիոն բարելով ավել է նախորդ տարվա ցուցանիշներից: Բացի այդ, ՕՊԵԿ-ն առաջարկել է ավելացնել նավթի արդյունահանման օրական ծավալաները` 30 միլիոն բարելից հասցնելով 31,488 միլիոն բարելի:

Այսպես` առավոտյան եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելը գնահատվել է 63,45 դոլար` 0,83%-ով պակաս նախօրեի ցուցանիշներից: Ամերիկյան «WTI» մակնշման նավթի 1 բարելի արժեքը հասել է 56,22 դոլարի` 0,86%-ով պակաս:

4491 | 0
Facebook