ԱՄՆ-ում 35-ամյա Ռեյչել Լիհներդը՝ Ջորջիա նահանգի Էվանս շրջանից, կորցրել է իր 5 երեխաներին մայրություն անելու իրավունքը ավագ դստեր համար այլասերված բնույթի երեկույթ կազմակերպելու համար, գրում է «USA Today»-ը:
Նա ձերբակալվել է շաբաթ օրը: Ոստիկանությունը նրա արարքի մասին իմացել է, երբ կինն ինքն է անանուն հարբեցողների հանդիպմանն անկեղծացել դրա մասին: Իսկ հանդիպման կազմակերպիչները բողոքել են իրավապահներին:
Պարզվել է, որ Ռեյչելի երեխաները՝ 4-16 տարեկան, գտնվել են իրենց հոր հետ, իսկ ավագ դուստրը մորը խնդրել է իր ընկերներին տուն հրավիրել: Մայրը համաձայնվել է, ավելին, անչափահաս հյուրերին հյուրասիրել է ալկոհոլով ու մարիխուանայով: Կինը երեխաների հետ մերկ Թվիսթեր է խաղացել, հետո իր դստեր 18-ամյա ընկերոջ հետ սեքսով զբաղվել լոգարանում: Ապա, վերադառնալով երեխաների մոտ, նա սկսել է իրեն շոյել սեքս-խաղալիքներով:
Նրա դուստրը իրավապահներին պատմել է, որ սկզբում իրեն մեղավոր է զգացել, սակայն ճշտել է, որ իր ընկերը հենց իր մորն է ուզում այդ գիշեր:
Կինն այժմ ազատ է արձակվել 3200 դոլար գրավի դիմաց: Որոշ տվյալներով՝ նա շարունակում է հաճախել հարբեցողների գաղտնի հանդիպումներին: