Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

6 հայ` Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակում

11:40, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
6 հայ` Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակում
     «Ֆորբես» ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակը: 200 անուն ներառող ցուցակում 6 հայ կա:
     Ամենահարուստ հայ գործարարը Ռուսաստանում «Տաշիր» ընկերությունների ղեկավար Սամվել Կարապետյանն է: Նա 4 միլիարդ դոլար կարողությամբ ցուցակում 26-րդն է: Աղյուսակում նրա տեղը չի փոխվել, չնայած նրան, որ նախորդ տարվա համեմատ նրա կարողությունը կրճատվել է 0,3 միլիարդ դոլարով:
     Ցուցակում 2-րդ ամենահարուստ հայը «Ռոսգոստրախ»-ի համասեփականատեր Դանիլ Խաչատուրովն է: 1,6 միլիարդ դոլար կարողությամբ նա 54-րդն է: 2014-ի համեմատ նա իր դիրքը զիջել է 14 հորիզոնականով, քանի որ նրա ունեցվածքը նվազել է 1 միլիարդ դոլարով:
     Բարեգործ, ներդրող Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի 3-րդ ամենահարուստ հայն է: Նրա կարողությունը կազմում է 0,95 միլիարդ դոլար, և նա ցուցակում 92-րդն է` նախորդ տարվա համեմատ 32 հորիզոնականով բարձր:
    

«ՌԵՍՕ Գարանտիա» ընկերության ղեկավարներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովներն զբաղեցնում են աղյուսակի համապատասխանաբար 105-րդ և 106-րդ հորիզոնականները: Նրանց կարողությունը կազմում է 0,9 միլիարդ դոլար: Նրանք իրենց դիրքերը զիջել են 7 հորիզոնականով, քանի որ, նախորդ տարվա համեմատությամբ՝ նրանց ունեցվածքը կրճատվել է 0,2 միլիարդ դոլարով:

Ներդրող Ալբերտ Ավդալյանը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակում 120-րդն է: Նրա կարողությունը գնահատվել է 0,75 միլիարդ դոլար: Նա աղյուսակում բարձրացել է 13 հորիզոնականով:
     Ըստ «Ֆորբեսի»` Ռուսաստանի ամենահարուստ գործարարը 15,4 միլիարդ դոլար կարողությամբ` «Նորնիկել» ընկերության ղեկավար Վլադիմիր Պոտանինն է:

Ռուսաստանում 1 տարվա ընթացքում ամենաշատ կորուստներն ունեցել է «ԱՖԿ Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը: Նա կորցրել է ավելի քան 6,2 միլիարդ դոլար` 20-րդ հորիզոնականից հայտնվելով 35-րդում:

5996 | 0
Facebook