Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը գլխավորել է «Time» պարբերականի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

14:35, շաբաթ, 11 ապրիլի, 2015 թ.
Պուտինը գլխավորել է «Time» պարբերականի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան «Time» պարբերականի վարկածով գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Պուտինը դարձել է ամենաազդեցիկը՝ հավաքելով ընթերցողների 6.9%-ի ձայները:

Հաղորդվում է նաև, որ ՌԴ նախագահն այս հարցում առաջ է անցել նույնիսկ հարավկորեացի երգչուհի Լի Չե Ռինից, ով հայտնի է CL մականունով: Երգչուհին հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ հավաքելով ձայների 6.5%-ը: Երրորդ հորիզոնականում է ամերիկյան փոփ երգչուհի Լեդի Գագան, ով հավաքել է 2,6% ձայն:

Այս ցուցակում ՌԴ նախագահը զգալիորեն առաջ է անցել մյուս երկրների ղեկավարներից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, օրինակ, հայտնվել է ցուցակի 11-րդ հորիզոնականում՝ ձայների 1,4%-ով, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ 25-րդ հորիզոնականում՝ ստանալով 0.25% ձայներ:
5368 | 0
Facebook