Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենի ռուսական դեսպանատունը թալանված է, դիվանագետները տարհանվում են

14:35, հինգշաբթի, 02 ապրիլի, 2015 թ.
Եմենի ռուսական դեսպանատունը թալանված է, դիվանագետները տարհանվում են

Եմենի Ադեն քաղաքում գործող ռուսական դիվանագիտական խմբի գործունեությունը կասեցված է, շինությունը թալանված է կողոպտիչների կողմից, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը:

Հաղորդվում է նաև, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունների ներկայացուցիչները խոստացել են խոչընդոտել ռուսների տարհանումը կազմակերպող ավիաթռիչքների իրականացմանը:

Հիշեցնենք, որ Եմենում արդեն մեկ շաբաթ է՝ ռազմական գործողություններ են իրականանում: Դրանց միջոցով երկրի օրինական նախագահ Մանսուր Հադիի զորքերը Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների հետ փորձում են ետ վերադարձնել երկրի մեծ մասը, որը գրավել են ապստամբ հուսիթները:

7750 | 0
Facebook