YouTube-ի «Desimpedidos» բրազիլական ալիքը ծաղրել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ֆուտբոլից դուրս կյանքը՝ օգտագործելով ֆուտբոլիստի հայտնի շարժումները։ «Ահա թե ինչպիսին կլիներ Կրիշտիանու Ռոնալդուն, եթե լիներ Սան Պաուլուում ապրող սովորական տղա և աներ նույն բաներն, ինչ անում են սովորական տղաները։ Մենք ցույց ենք տալիս, թե ինչպիսին կլիներ Ռոնալդուի կյանքը՝ ֆուտբոլից դուրս»,- գրված է հոլովակի տակ։