«Ռեալ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ով այս օրերին վերապատրաստում էր անցնում Պեպ Գվարդիոլայի մոտ, խոսել է
«Բավարիայի» մասին։
««Բավարիայի» մասին կարծիքս չի փոխվել։ Շատ լավ կազմակերպված ակումբ է, որի ողջ անձնակազմը շնչում է ֆուտբոլով։ Չնայած «Բավարիայի» լրջությանը, նրանք ընտանեկան ակումբի տպավորություն են թողնում»,- ասել է Զիդանը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Բավարիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է։