Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վարդան Մինասյանը խոսել է իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերի շուրջ

17:05, երկուշաբթի, 23 մարտի, 2015 թ.
Վարդան Մինասյանը խոսել է իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերի շուրջ
     Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Իրտիշի» դեմ խաղից հետո (1։1) խոսել է իր հրաժարականի մասին տարածված լուրերի շուրջ։
«Նախ ասեմ, որ պաշտոնանկությանս մասին շշուկները հասկանալի են: Թիմը մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում է: Մի բան եմ ուզում ասել։ Կոստանայի շրջանի ակիմը ամեն կերպ աջակցում է մեր թիմին, ու մենք շատ շնորհակալ ենք նրան: Կարող եմ ասել, որ մեր ֆուտբոլիստները միասնական թիմ են, համոզված եմ դրանում: Ինչ վերաբերում է հրաժարականին, ասեմ, որ միշտ պայքարում եմ մինչև վերջ: Հիմա միայն 4-րդ տուրն է ընթանում։ Հիմա մեզ համար կարևորն այն է, որ թիմը խաղում է, ես կապի մեջ եմ բոլոր ֆուտբոլիստների հետ: Իսկ նման ինտրիգներն ու խոսակցությունները, ինչպես արդեն հասկացել եմ, Ղազախստանում շատ են: Կարելի է ասել, որ արդեն ադապտացվել եմ այս ամենին»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
6098 | 2
Facebook