Դիզայներ Ջուզեպպե Զանոտտին հայտարարել է երգչուհի Բեյոնսեի հետ իր համագործակցության մասին:
Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հայտնել էին, որ երգչուհին պատրաստվում է առողջ սննդի ցանց ստեղծել, իսկ այժմ ծրագրել է կանացի կոշիկների իր հավաքածուն թողարկել: Դիզայներն ասել է, որ շատ շուտով վաճառքում կհայտնվեն իրենց ստեղծած կոշիկները: «Բեյոնսեն տաղանդավոր է, ունի լավ ճաշակ, գիտի` ինչ է պետք»,- ասել է Ջուզեպպե Զանոտտին` չմանրամասնելով, թե աշխատանքները նախագծային ինչ փուլում են գտնվում: