Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մամուլում հայտնվել է Նեմցովի՝ սպանութան նախօրեին արված գրառումը

10:26, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Մամուլում հայտնվել է Նեմցովի՝ սպանութան նախօրեին արված գրառումը

Բորիս Նեմցովի օգնական և ընդդիմադիր գործիչ Օլգա Շորինան «Ռոյթերս» գործակալությանն է ներկայացրել գրառում, որը Նեմցովն արել էր մահվանից մեկ օր առաջ: Ինչպես հաղորդում է աղբյուրը, դա, հավանաբար, համացանցից դուրս Նեմցովի կյանքի վերջին գրառումն է եղել, որն ընդդիմադիր գործիչը Շիրինային իր սպանության նախօրեին էր տրամադրել:

«Իվանովոյից մի քանի դեսանտայիններ ինձ հետ կապ են հաստատել: Նրանց ծառայակիցներից 17-ն սպանվել են, իսկ իրենք չեն ստանում իրենց հասանելիք գումարները, սակայն նրանք վախենում են խոսել»,- ասվում է գրառման մեջ:

Շիրինան հայտնել է, որ Նեմցովը գրառումը ձեռագիր է գրել, քանի որ չէր ցանկանում այդ ամենը բարձրաձայնել՝ նշելով, որ իր աշխատասենյակը գաղտնալսվում է:

Աղբյուրը նշում է, որ գրառումը ցույց է տալիս, որ Նեմցովն ուսումնասիրություններ էր անցկացնում՝ Ուկրաինայի արևելքում գտնվող անջատականներին Ռուսաստանի աջակցությունն ապացուցելու համար:

Հաղորդվում է նաև, որ գործակալությունը դեռևս գրառման իսկությունը ճշտելու հնարավորություն չի ունեցել:
8098 | 1
Facebook