Ռուսաստանի Կիրով քաղաքում շտապօգնության աշխատակցուհին հենց շտապօգնության մեքենայի մեջ լուսանկարվել է ուշագնաց եղած հիվանդի հետ և նկարը տեղադրել «Ինստագրամ» սոցիալական կայքում: Լուսանկարն համացանցում հայտնվել է փետրվարի 23-ին՝ «հարբած է» մեկնաբանությամբ:
Պարզվել է, որ դա ուշագնաց եղած հիվանդների հետ աղջկա միակ լուսանկարը չէ: Նմանատիպ մի լուսանկար նա հրապարակել է այդ դեպքից օրեր առաջ:
Այս միջադեպը հասարակական լայն արձագանք է ստացել: Մարդիկ սոցիլալական կայքերում քննադատել են աղջկա արարքը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, Կիրովի առողջապահական բաժանմունքից հայտարարել են, որ շտապօգնության աշխատակիցուհին ազատվել է աշխատանքից: