Նեմցովի սպանության գործով հետաքննություն վարող իրավապահները որոնում են «Ֆորդ» մակնիշի սև գույնի մեքենա, որ սպանության օրը մի քանի անգամ անցել է դեպքի վայրով: Հաղորդվում է, որ այդ մեքենան պատկանել է ՌԴ Ֆինանսների նախարարությանը: Բորիս Նեմցովի սպանության ժամանակ այդ նույն մեքենան գտնվել է Մոսկվորեցկի կամրջի վրա՝ երթևեկելի 2-րդ գոտում: Մեքենան գրանցված է ՌԴ Ֆինանսների նախարարության կրթական և սոցիալական հարցերով բյուջետային բաժնի ղեկավարի տեղակալ Յուլյա Լոմեյկոյի անունով: Ծառայողական ավտոմեքենան վարելիս է եղել Լոմեյկոյի վարորդը: Հաղորդվում է, սակայն, որ սպանության ժամանակ Լոմեյկոն մեքենայում չի եղել:
Նշենք, սակայն, որ ՌԴ Ֆինանսների նախարարությունից տեղեկացրել են, որ վերը նշված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան չի պատկանում նախարարությանը: