Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սամվել Ալեքսանյանի թանկարժեք նվերը` Լյուդմիլա Սարգսյանին. «Ժամանակ»

09:50, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Սամվել Ալեքսանյանի թանկարժեք նվերը` Լյուդմիլա Սարգսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում փետրվարի 23-ին բացվել էր ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: «Անտիկյան» ցուցասրահը ներկայացրել էր 25 արվեստագետների՝ Լևոն Ազատյանի, Սամվել Չիբուխչյանի, Թենի Վարդանյանի, Սարգիս Համալբաշյանի, Նորա Բադալյանի, Արևիկ Արևշատյանի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Սերյոժա Վարդանյանի և այլոց կտավներ: Ցուցահանդեսը, սակայն, պատգամավորների շրջանում մեծ հետաքրքրություն չէր առաջացրել:
     Երեկ, սակայն, արձանագրվել է հետաքրքիր դեպք. վաճառվել է մի կտավ: Գնորդն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, ով կտավը գնել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար` Մարտի 8-ի առթիվ»:
     Մանրամասները` թերթի համարում:

5638 | 0
Facebook