Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտնել է, որ հետմահու պարգևատրել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին Ազատության շքանշանով: Իր ֆեյսբուքյան էջում Պորոշենկոն գրել է, որ ուկրաինացիների համար Նեմցովը միշտ կմնա որպես Ռուսաստանի մեծ հայրենասեր և Ուկրաինայի բարեկամ:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովին սպանել էին փետրվարի 28-ին: Նրա հուղարկավորությունը տեղի է ունենում այսօր: