«
Շահութահարկի մասին» աղմկահարույց
օրինագծի նոր տարբերակի քվեարկությունից առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Մենք այն համարում ենք ծայրահեղ վտանգավոր, կոռուպցիոն ռիսկեր պարունակող, արտաքին առևտրի մենաշնորհացմանն ուղղված նախագիծ»: «Եկեք շահութահարկի նվազեցումը բոլոր արտահանողների վրա տարածենք, ոչ թե 40-50 միլիարդի արտահանողների»,- շարունակեց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:
«Ունենք թվեր, փաստեր, ինչ-որ բան հասկանում ենք էլի, որ ասում ենք` դնենք, քննարկենք, իսկ դուք դնում, քվեարկում եք, երկու ամիս հետո հետ եք բերելու օրենքը, ինչո՞ւ»,- շարունակեց ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը:
Ձայների 68 կողմ, 11 դեմ, 23 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց օրինագիծը:
Նշենք, որ ԲՀԿ-ն մասնակցում էր նիստին ու ձեռնպահ քվեարկեց: