Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով Ուկրաինայի տարածք մուտք գործելու արգելքի մասին որոշումը: Հիշեցնենք, որ համապատասխան որոշումն ընդունվել է Ուկրաինայի կառավարության կողմից: Այս որոշումը բացատրվում է ռուս-ուկրաինական սահմանին վերահսկողության խստացմամբ:
Նշենք, որ ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվում է Ռուսաստանի տարածք մուտք գործել ներքին անձնագրերով: ՌԴ Արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ դա արվում է «մարդասիրական նկատառումներից» ելնելով: