Ռուսաստանյան «ՏէՎեՑե» հեռուստաալիքը ցուցադրել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության պահը ներկայացնող տեսագրությունը: Տեսագրությունն արվել է շուրջօրյա տեսագրող սարքի միջոցով, որով վերահսկվում է Մոսկվորեցկի կամրջի երթևեկությունը: Տեսագրության մեջ հստակ երևում են սլացող մեքենաները և կամրջով անցնող մարդկանց աղոտ ուրվագծերը: Սպանության պահը տեսանյութում չի երևում, քանի որ այն, ըստ տեսանյութի, կատարվում է «կույր գոտում»:
Հիշեցնենք, որ 55-ամյա քաղաքական գործչի վրա անհայտ մեքենայից 6 կրակոց է արձակվել, որոնցից 4-ը ճակատագրական են եղել: