Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկի հանրախանութում տեղակայված սրճարանից դուրս գալով` Բորիս Նեմցովն ու ուկրաինուհի 23-ամյա մոդել Աննա Դուրիցկայան քայլերն ուղղում են դեպի Վասիլևյան փողոց: 10 րոպե անց նրանք արդեն Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա էին, որտեղ էլ տեղի է ունենում ընդդիմադիր գործչի սպանությունը:
Ներկայացնում ենք առևտրի կենտրոնի տեսախցիկների նկարահանած կադրերը, որտեղ Նեմցովը շտապում էր ընկերուհու հետ հանդիպման: