Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի բաժանումը նոր Եվրոպայի սկիզբ կարող է դառնալ. Ֆրանսիացի քաղաքագետ

12:33, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
Ուկրաինայի բաժանումը նոր Եվրոպայի սկիզբ կարող է դառնալ. Ֆրանսիացի քաղաքագետ

Ֆրանսիացի քաղաքագետ Պիեռ Արոշը հարցազրույց է տվել ֆրանսիական «Liberation» պարբերականին ու նշել, որ Ուկրաինայի բաժանումը կարող է նոր Եվրոպայի սկիզբ դառնալ, Եվրոպա, որտեղ խաղաղություն կտիրի:

Ըստ քաղաքագետի` Ուկրաինան այժմ գտնվում է նույն վիճակում, ինչ Երկրորդ աշխարհամարտից հետո տրոհված Գերմանիայում էր: Ուկրաինայի դաշնայնացումը երկրի փաստացի փլուզման պայմաններում հակամարտության ամբողջական կարգավորման հիմք դառնալ չի կարող, քանի որ «երկու ճամբարների միջև տիրող փոխադարձ անվստահությունն ինստիտուցիոնալ կաթվածի կհանգեցնի»: Արոշը եզրահանգել է, որ եթե Գերմանիայի բաժանումը 20-րդ դարում Եվրոպային վերակառուցման հնարավորություն է տվել, ապա Ուկրաինայի բաժանումն էլ 21-րդ դարում նոր «ուժ կներշնչեր Եվրոպային»:

4082 | 1
Facebook