Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական բանկերը կարող են անջատվել «SWIFT» համակարգից

10:53, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
Ռուսական բանկերը կարող են անջատվել «SWIFT» համակարգից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե Ուկրաինայի արևելյան հատվածում հրադադարը չպահպանվի, ապա պետք է ավելի խստացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Քեմերոնի խոսքերով՝ ուկրաինական ճգնաժամի սրման դեպքում ռուսական բանկերը կարող են անջատվել միջբանկային հեռահաղորդակցությունների միջազգային «SWIFT» համակարգից:

«Ես կարծում եմ, որ Եվրոմիությունը չի հապաղի նոր պատժամիջոցներ կիրառել՝ սաստելու համար Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը, և այս անգամ լինեն նաև այնպիսի պատժամիջոցներ, որոնք իսկապես կվնասեն ՌԴ տնտեսությունը: Ռուսական բանկերն այժմ կանգնած են նաև SWIFT համակարգից անջատվելու ռիսկի առջև»,- հայտարարել է Քեմերոնը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է նաև, որ իրենց հարկավոր է այժմ դեմն առնել Ռուսաստանի՝ Ուկրաինայի հարցում վարած քաղաքականությանը, որպեսզի վերջինը չքայքայի նաև Մոլդովան և Բալթյան երկրները:
6511 | 0
Facebook