Տանզանիայի արևելքում կայծակը խլել է 4 աշակերտի և նրանց ուսուցչուհու կյանքը: Նյակասանդրա գյուղում ուսուցիչն աշակերտների հետ փորձել է դպրոցի ներսում պատսպարվել ամպրոպից, սակայն կայծակը հարվածել է հենց դասասենյակին: Մնացած 17 աշակերտները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Նշենք, որ դարձյալ Տանզանիայում 2013—ի հունվարի 3-ին կայծակը սպանել էր Կիլիմանջարո լեռը բարձրանալ փորձող լեռնագնացին, իսկ մնացած լեռնագնացները վիրավորվել էին: