Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քեմերոն Դիազը արժանացավ 2 «Ոսկե ազնվամորու»՝ վատագույն դերերի համար

13:43, կիրակի, 22 փետրվարի, 2015 թ.
Քեմերոն Դիազը արժանացավ 2 «Ոսկե ազնվամորու»՝ վատագույն դերերի համար

ԱՄՆ-ում, «Օսկար»-ի անցկացման նախօրեին կայացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի հոբելյանական՝ 35-րդ արարողությունը:

Այս տարի էլ «խայտառակ» մրցանակներն իրենց տուն տարան մի շարք հայտնի դերասաններ, ինչպես, օրինակ՝ Քեմերոն Դիազն ու Քիրք Քեմերոնը, ովքեր դարձան անցած տարվա վատագույն դերասաններ: Ընդ որում՝ Քեմերոն Դիազը «Ոսկե ազնվամորի» ստացավ 2 անգամ՝ «Ուրիշ կին» և «Տնային տեսահոլովակ» ֆիլմերի համար:

Վատագույն ռեժիսոր ճանաչվեց «Տրանսֆորմերները 4. բնաջնջման դարաշրջան» ֆիլմի հեղինակ Մայքլ Բեյան:

Վատագույն դերասանուհու համար նոմինացված էին նաև Դրյու Բերիմորը, Շարլիզ Թերոնը, Գայյա Ուայսը, Մելիսսա Մաքքարթնին:

«Փրկիր Սուրբ ծնունդ»-ը ճանաչվեց վատագույն ֆիլմ, իսկ դրա գլխավոր դերասան Քիրք Քեմերոնը՝ վատագույն դերասան:

Քիրք Քեմերոն
Քիրք Քեմերոն

Նշենք, որ «Ոսկե ազնվամորի»-ն մտահղացվել է 1981 թվականին ամերիկացի Ջոն Ուիլսոնի կողմից՝ որպես հակապարգև վատագոււյն դերասանական խաղի ու ֆիլմերի համար:

Մրցանակաբաշխության անվանումը ծագել է անգլերենի ժարգոնային արտահայտությունից՝ «(to) blow raspberry (tongue)»: Այն նշանակում է լեզվով և շրթունքներով փնչացնել, փռռացնել՝ ի նշան դժգոհության:

9843 | 0
Facebook