Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևան մոլ»-ում ստեղծված անկառավարելի իրավիճակի հետևանքով 3 քաղաքացի հոսպիտալացվել է

14:16, ուրբաթ, 20 փետրվարի, 2015 թ.
«Երևան մոլ»-ում ստեղծված անկառավարելի իրավիճակի հետևանքով 3 քաղաքացի հոսպիտալացվել է
     «Երևան մոլ»-ում գործող Electronics Planet տեխնիկայի խանութն այսօր կազմակերպել էր ակցիա, ըստ որի խանութ այցելած 100 հաճախորդներին հեռուստացույցներ և մի քանի այլ տեսակի կենցաղային տեխնիկա վաճառվելու էր 1000 դրամով։ Սա արտակարգ իրավիճակ էր ստեղծել խանութում` մարդկանց բազմություն, հրմշտոց, ծեծկռտուք, վերահսկողությունից դուրս իրավիճակ:
     Տեղեկություններ կան, որ «Երևան մոլ» առևտրի կենտրոնից «Շտապօգնության» ծառայությունն արդեն 3 կանչ է ստացել. քաղաքացիներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:
16464 | 14
Facebook