Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի անակնկալ որոշումը, կապված տոկոսադրույքների կրճատման հետ, ցույց է տալիս, որ երկրի տնտեսությունը շարունակում է մնալ քաոսային վիճակում: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Էռնեստը նշել է, որ դա արևմտյան պատժամիջոցների արդյունք է:
«Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի արևելքում վարած քաղաքականությունն իր հստակ հետևանքներն ունեցավ Ռուսաստանի տնտեսության վրա: Մենք հույս ունենք, որ Պուտինը կտեսնի, թե ինչ գին է վճարում իր երկիրն իր գործողությունների արդյունքում և կփոխի սեփական քաղաքականությունը»,- հավելել է Էռնեստը:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ կենտրոնական բանկը նվազեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքները մինչև 15 տոկոս: