«Պատրաստ ենք մեկ, երկու հոգով բարձրանալ վերև` վարչապետի մոտ ու վերցնել պատասխանը, որովհետև չենք բարձրանալու քննարկման, այլ` օրենքի կասեցման մեր պահանջի վերաբերյալ վարչապետի պատասխանը լսելու: Եթե չեղավ, կդիմենք այլ մեթոդների. այսօրվանից կսկսենք պահանջել Գագիկ Խաչատրյանի հրաժարականը, որը կանգնած է այս ամենի հետևում ու քավորներից մեկն է օրենքի»,- կառավարության շենքի մոտ հայտարարեց «Շրջանառության հարկի մասին» օրենքին դեմ ձեռներեց Արտակ Խաչատրյանը:
Վերջինը հայտնեց, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում` Վիլնյուսի փողոցում, երեք խանութ արդեն փակվել է: