Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

2015-ի առաջին ֆինանսական քառորդում «Apple»-ը ռեկորդային եկամուտ է ունեցել

15:15, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
2015-ի առաջին ֆինանսական քառորդում «Apple»-ը ռեկորդային եկամուտ է ունեցել

2015թ. առաջին ֆինանսական քառորդում «Apple» ընկերության եկամուտը կազմել է ռեկորդային 74,6 միլիարդ դոլար, 30 տոկոսով ավել նախկինում ունեցած ցուցանիշից: Ընկերության շահույթը կազմել է 18 միլիարդ դոլար: Երեք ամսվա ընթացքում ամերիկյան ընկերությունը վաճառել է 74,5 միլիարդ «iPhone» հեռախոս, և ինչպես հայտնի է, վաճառքի թվով շրջանցել է «Nokia» բրենդի տակ թողարկվող հեռախոսներին:

2015-ի առաջին ֆինանսական քառորդում վաճառվել է 21,4 միլիոն «iPad» և 5,52 միլիոն «Mac» համակարգիչ:

2001թ. ի վեր առաջին անգամ «Apple»-ը չի ներկայացրել «iPod»-ների վաճառքի մասին տվյալներ: Այստեղից կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում երաժշտական նվագարկիչները, որոնք ժամանակին հնարավորություն էին տալիս արագացնել երաժշտության փոխանցումը համացանցային տիրույթ, կանհետանան շուկայից:

Ֆինանսական հաջորդ քառորդում «Apple»-ն ակնկալում է 52-55 միլիարդ դոլար եկամուտ ստանալ: Սակայն մի հարց մնում է չպարզաբանված` արդյոք հաշվետվության մեջ այս անգամ տեղ կգտնեն «Apple Watch»-երի և «MacBook Air» համակարգիչների վաճառքի մասին տվյալներ:

4641 | 2
Facebook