«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերն անհասանելի են: Թե ինչն է կայքերիի խափանման պատճառը, դեռևս հայտնի չէ: Նշենք, որ չեն գործում նաև վերը նշված կայքերի բջջային հավելվածները:
Այս պահին տեղեկացվում է, որ կայքի աշխատակիցներն աշխատում են խնդիրը հարթելու ուղղությամբ, և հնարավորին շուտ խնդիրը կկարգավորվի:
«Ֆեյսբուք»-ի հետ նման խափանումներ վերջին անգամ եղել են 2014-ի օգոստոսին: