Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, ում մշտապես կարելի է տեսնել բրոնզագույն երանգներով դիմահարդարմամբ, վերջերս հանրությանն է ներկայացել բավական տարօրինակ արտաքինով: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, 45-ամյա Լոպեսը Նյու Յորքի փողոցներում հայտնվել է բացարձակապես առանց դիմահարդարման՝ ցուցադրելով իրական արտաքինը:
Աղբյուրը նշում է, որ առանց դիմահարդարման Լոպեսը այնքան է տարբերվել հեռուստաէկրաններին մշտապես հայտնվող աստղից, որ մարդկանց համար գրեթե անճանաչելի է եղել: