Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մինվոդիում ձերբակալվել է ռուս զինվորի սպանության համար կասկածվող Միխայիլ Գրիգորյանը

13:06, ուրբաթ, 23 հունվարի, 2015 թ.
Մինվոդիում ձերբակալվել է ռուս զինվորի սպանության համար կասկածվող Միխայիլ Գրիգորյանը

Մինվոդիում նախօրեին ձերբակալվել է Միխայիլ Գրիգորյանն, ով քաղաքի կարաոկե-բարերից մեկում վիճաբանության ժամանակ ռուս հատուկջոկատային Դմիտրի Սիդորենկոյի սպանության գլխավոր կասկածյալն է: Այս մասին, «Բլոկնոտ»-ին հղում անելով, հայտնում է «Ռոսբալթ»-ը:

Զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել հունվարի 21-ին՝ շուրջ 5 հատուկջոկատայինների և 25 տեղաբնակների միջև: Հատուկջոկատայինների ներկայացուցիչներն աղբյուրին հայտնել են, իբրև թե ներկա գտնվողներն իրենց պատմել են, որ վիճաբանությունն սկսվել է Գյումրիի ողբերգական դեպքի մասին զրույցներից:

Ստավրոպոլի լրատվական հարթակներից մեկն էլ, հիմնվելով իրավապահ մարմիններում իր աղբյուրի վրա, գրում է, որ 23-ամյա Միխայիլ Գրիգորյանն արդեն խոստովանական ցուցմունք է տվել: Նրա ընկեր Կարեն Թովմասյանն, ով ևս մասնակցել է դանակահարությանը, որոնվում է:

10047 | 6
Facebook