Ինչպե՞ս պատրաստել մուրաբան, որ վնասակար չլինի
20:26, կիրակի, 18 հունվարի, 2015 թ.
Շատերը կրծում են, թե քաղցրեղենից հրաժարվելը նշանակում է քաղցած թողնել ուղեղը: Քաղցրավենիք չօգտագործող մարդկանց մոտ հաճախ են լինում դեպրեսիաներ, տհաճ զգացողություն, գլխապտույտներ և այլն: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, պետք է հիշել, որ քաղցրավենիքը շատ հաճախ նաև վնասակար է: Բժիշկների կարծիքով` ավելի անվնաս են մեղրը, չրեղենը, ջեմերը և մուրաբաները: Տնային պահածոները պարունակում են օգտակար հանքային նյութեր, միկրոէլեմենտներ, օգտակար թթուներ, որոշ կենսաբանական ակտիվ նյութեր, բայց ոչ՝ վիտամիններ: Ահա թե ինչու պետք է չափավոր օգտագործել՝ չմոռանալով, որ մուրաբաների մեջ շաքար շատ կա, առավել ևս` ածխաջրեր: Ամենաօգտակարը մորու, հոնի և սերկևիլի մուրաբաներն են: Իսկ որպեսզի մուրաբան վնասակար չլինի, այն պետք է պատրաստել «տատիկների մեթոդով»: Եփելիս մուրաբան չի կարելի գդալով խառնել, դրանից մրգերը կամ հատապտուղները թուլանում են, գույնը փոխում: Ավելի լավ է թասի ծայրերից բռնելով հաճախակի զգույշ թափահարել: Եթե մուրաբան եփեք ալյումինե թասում, կվատանա համը և գույնը: Ավելի լավ է եփել պղնձե կամ լատունե թասում, սակայն անհրաժեշտ է լավ լվանալ: Մուրաբան չի շաքարակալի, եթե եփելիս կիտրոնի հյութ ավելացնեք: Եթե մտադիր եք մուրաբան երկար պահել, երեսը ծածկեք նախ օղու մեջ թրջած թղթով, ապա կափարիչով: Բաց բանկայի մեջ մուրաբան հիանալի կպահպանվի, եթե նրա վրա լցնեք շաքարավազի 1սմ հաստությամբ շերտ: Եթե մուրաբան սկսում է թթվել, յուրաքանչյուր կիլոգրամին ավելացրեք 200գ շաքար և եփեք այն մինչև փրփուրը նստի: |
11871 | 1