Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաունայի աշխատակիցները ծեծելով սպանել են 37-ամյա ֆուտբոլիստին (վիդեո)

15:30, երկուշաբթի, 16 հունվարի, 2012 թ.
Սաունայի աշխատակիցները ծեծելով սպանել են 37-ամյա ֆուտբոլիստին (վիդեո)
     Վլադիկավկազում սաունայի աշխատակիցները դաժանաբար ծեծելով սպանել են ''Ինգուշտ'' ֆուտբոլային թիմի հիմնադիր, խաղացող, ազգությամբ ինգուշ 37-ամյա Զելիմխան Զանգիևին: Վերջինը երկու ընկերների հետ հարբած վիճակում հայհոյել է սաունայի աշխատակիցներին և փորձել խեղդել 20-ամյա մի մարմնավաճառի: Վրա հասած անվտանգության աշխատակիցները Զանգիևին դուրս են բերել սաունայից և սկսել ծեծել: Գանգուղեղային վնասվածքներից ֆուտբոլիստը հիվանդանոցում մահացել է:

4860 | 0
Facebook