Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մոտ շարունակվում է Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով բողոքի ցույցը: Հավաքվածները Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանին ստիպեցին զանգահարել ՀՀ գլխավոր դատախազին և բարձրախոսով ներկայացնել` ինչ լուծում է տրվելու Պերմյակովի գործին։
«Պարոն Կոստանյան, քաղաքացիներն ուզում են կոնկրետ իմանալ` հանձվելո՞ւ է մեզ, վերջնական պատասխան են ուզում»,- հեռախոսով դիմելով Գևորգ Կոստանյանին` հարցրեց Րաֆֆի Ասլանյանը, ապա փոխանցեց գլխավոր դատախազի խոսքերը.
«Խորհրդակցություններն այսօր երեկոյան ու վաղն առավոտյան շարունակվելու են, ավարտից հետո կլինի հայտարարություն ու պարզ կլինի` ինչ է կատարվելու»: