Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Շուրջօրյա հսկողություն` Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկություններում

13:20, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2011 թ.
Շուրջօրյա հսկողություն` Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկություններում
     Համաձայան ''Ժողովուրդ''-ի տեղեկությունների՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկություններում երկար ժամանակ է, ինչ հարկային օպերները շուրջօրյա հսկողություն են իրականացնում։ Այս երևույթը նույնիսկ քաղաքական շրջանակներում կապում էին նրա՝ Դուբայում հանգստանալու ''քաղաքական հնչերանգների'' հետ։ ''Ինչո՞ւ են հարկային օպերները հսկում ձեզ'',- ''Ժողովուրդ''-ի այս հարցին ''Ալեքս գրիգ'' ընկերությունից պատասխանեցին, որ այդտեղ որևէ արտառոց բան չկա. ''Օրենսդրական փոփոխությունից հետո խոշոր ձեռնարկություններում հարկային ծառայության աշխատակիցներն ամենօրյա հսկողություն են սահմանում։ Նշենք, որ խոսքն այն օրենսդրական փոփոխության մասին է, որից հետո ''հարկային գործակալներ'' ներդրվեցին արտադրությունում, ինչի դեմ գործարար պատգամավորներն այդքան ջանասիրաբար պայքարեցին, բայց ապարդյուն։
13451 | 0
Facebook