Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նիկոյանը կվստահի՞ Գալուստ Սահակյանին այնքան, որքան Աբրահամյանն էր վստահում

09:59, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2011 թ.
Նիկոյանը կվստահի՞ Գալուստ Սահակյանին այնքան, որքան Աբրահամյանն էր վստահում
     ''Հրապարակ''. Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո ոմանց դիրքերը թուլացել են ՀՀԿ-ում, հատկապես նրանց, ովքեր համարվել են նրա թիմից: Օրինակ, Գալուստ Սահակյանինը: ''Ես համագործակցել եմ և Արթուր Բաղդասարյանի հետ, և դրանից հետո բոլոր ԱԺ նախագահների հետ, որովհետև մեր աշխատանքի բնույթն է այդպիսին, ոչ թե որևէ անձի նկատմամբ վերաբերմունքով եմ առաջնորդվում'',- ասել է Սահակյանը: Իսկ Սամվել Նիկոյանը կվստահի՞ իրեն նույնքան, որքան Հ. Աբրահամյանն էր վստահում. ''Իմ լիազորությունների շրջանակը որևէ նախագահի վստահելու խնդիր չունի, որովհետև նախագահն իր լիազորությունների շրջանակն ունի, խմբակցության ղեկավարն՝ իր'':
9031 | 0
Facebook