Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

''Սենատոր'' սուպերմարկետը թալանել են

10:48, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2011 թ.
''Սենատոր'' սուպերմարկետը թալանել են
     ''Ժողովուրդ''-ի հավաստի տեղեկություններով` կիրակի օրը թալանել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տեղակալ Արմեն Դանիելյանին պատկանող ''Սենատոր'' սուպերմարկետը: Այն գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում` Դիմիտրով փողոցում, որը դեկտեմբերի 4-ի կեսգիշերային կողոպուտից հետո փակ էր: Ավելին, առավոտյան` ժամը 09:45-ի սահմաններում, ոստիկանությունը քննություն էր կատարում: Սուպերմարկետի սեփականատեր Արմեն Դանիելյանը ''Սենատոր''-ից կատարված գողության փաստը ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել: Միայն ասել է, որ ինքը խանութ չունի. ''Բացարձակ սուտ է, ու ես խանութ չունեմ… և այն, ինչ ինձ պատկանում է, իմ հայտարարագրում գրված է: Իմ հայտարարագիրը հրապարակման ենթակա է, և կարող եք այն բացել ու նայել, ցտեսություն'':
8716 | 0
Facebook