Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀԱԿ-ը կհամագործակցի ԲՀԿ-ի հետ, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից

10:21, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2011 թ.
ՀԱԿ-ը կհամագործակցի ԲՀԿ-ի հետ, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից
     ''Հրապարակ''. Թերթը գրում է, որ մինչ քաղաքական դաշտում սպասում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատասխանին` վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած համագործակցության հնարավորության մասին մտքին, ՀԱԿ-ում քննարկում են այդ հայտարարությունը: Թերթի թղթակցի հարցին, թե խոսք է գնում, որ ՀԱԿ-ում կան տարաձայնություններ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին Տեր-Պետրոսյանի հայտարարության առիթով, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը պատասխանել է. ''Ես նման տարաձայնություններ չեմ տեսել: Իմ տեսակետը հետևյալն է. ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին կարելի է խոսել, քննարկել այդ համագործակցությունը միայն այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից և դառնա ընդդիմութուն: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես ավելորդ եմ համարում առհասարակ այդ թեմայով խոսելը'':
7182 | 0
Facebook