''Ժողովուրդ''. Շրջանառվող լուրերի համաձայն, վերջերս ԵԺԿ դիտորդների ու կոալիցիոն կուսակցությունների՝ կառավարության անդամների ճաշկերույթի ժամանակ ուշագրավ իրողություն է արձանագրվել: ՀՀ ֆինանսների նախարար, ՀՀԿ-ական Վաչե Գաբրիելյանը, ով լավ անգլերեն գիտի, սեղանի թամադա է նշանակվել ու հերթով խմել եվրոպական մի շարք երկրների կենացը: Ասում են` ներկաները, շունչները պահած, սպասել են, թե ուր որ է հերթը կհասնի նաև մեր երկրի կենացին, սակայն նախարարն այդպես էլ չի հիշել մեր երկիրը: