Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծառուկյանը պայքարում է նախընտրական ցուցակի երկրորդ տեղի համար, Բաղդասարյանն ընդհանրապես տեղ չունի

10:11, շաբաթ, 26 նոյեմբերի, 2011 թ.
Ծառուկյանը պայքարում է նախընտրական ցուցակի երկրորդ տեղի համար, Բաղդասարյանն ընդհանրապես տեղ չունի
     ''Հայկական ժամանակ''. ''Բարգավաճ Հայաստան'' կուսակցության ներկայացուցիչները երեկ կտրականապես հրաճարվել են որևէ կերպ մեկնաբանել լուրերն այն մասին, թե իրենք ԱԺ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ միասնական ցուցակով են մասնակցելու։ Թերթի աղբյուրները, սակայն, շարունակում են պնդել, որ ոչ միայն որոշումը կայացվել է, այլև Ծառուկյանը համաձայնել է դառնալ միասնական ցուցակի երրորդ համարը, իսկ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը։ Երկրորդ համարը, այս տարբերակով, զբաղեցնելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ներիշխանական աղբյուրները տեղեկացնում են, որ չնայած Ծառուկյանը նախնական համաձայնություն է տվել այս տարբերակին, բայց թեման վերջնական փակված չէ։ ԲՀԿ ղեկավարը, թերևս, ուզում է տեղափոխվել նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնական։ Արթուր Բաղդասարյանի համար ցուցակում տեղ նախատեսված չէ. նա ուզում է մինչ ընտրությունները դառնալ ՀՀ գլխավոր դատախազ։
7715 | 0
Facebook