''Հայկական Ժամանակ''. Հրաժարականի կամ աշխատանքից ազատվելու իր հերթին, ըստ շրջանառվող լուրերի, սպասում է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ով այդ պաշտոնում նշանակվել էր 2008-ի մայիսին: Նա 2002-2006 թթ. եղել է Ռ. Քոչարյանի աշխատակազմի կադրերի վարչության պետը, 2007-ին՝ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը, այնուհետ` տեղակալը, երբ Աբրահամյանը ՏԿ նախարարն էր: Ասում են` այս կենսագրական տվյալները շատ բան են հուշում: