Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն առաջարկել է «պրո-ասադական» Հեզբ-ալլահ խմբավորմանը անվանել ոչ թե Հեզբ-ալլահ, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է Ալլահի կուսակցություն, այլ՝ Հեզբ-սատանա («Սատանայի կուսակցություն»): Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Հեզբ-ալլահը պետք է փոխի իր անվանումը: Նրանք իրենց Ալլահի կուսակցություն են անվանում, սակայն ջիհադ (սրբազան պատերազմ) են հայտարարել կանանց, երեխաների և ծերերի նկատմամբ: Մի՞թե դա անմտություն չէ»,- ասել է Բոզդաղը: